Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՀՀԿ ԳՄ նիստին քննարկվել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակելու հարցը

ՀՀԿ ԳՄ նիստին քննարկվել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակելու հարցը
04.09.2015 | 10:39

ՀՀԿ երեկվա Գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցը՝ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նիստին ներկա է եղել նաև Արփինե Հովհաննիսյանը։
«Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Այսօր բացառապես քննարկել ենք նրա հարցը։ Նախագահը խորհրդակցել է Գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասել է Էդուարդ Շարմազանովը։
Հարցին, թե այլևս չի քննարկվո՞ւմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին նույն պաշտոնում նշանակելու հարցը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ լուրը շրջանառել է մամուլը և ինքը ոչինչ չի կարող ասել։ Նա Արթուր Օսիկյանին պրոֆեսիոնալ գործիչ է որակել։

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ